Քոչարյանի աջակիցը ձերբակալվել է՝ տուժողին կաշառք առաջարկելու կասկածանքով


Քոչարյանի աջակիցը ձերբակալվել է՝ տուժողին կաշառք առաջարկելու կասկածանքով

  • 21-12-2019 14:15:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող անձի կողմից «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին կաշառք առաջարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՀՔԾ-ին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապի գծով տեղակալ Գոռ Աբրահամյանը։
 
«Բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի որոշմամբ քրեական գործի նախաքննության կատարումը հանձնվել է ՀՀ ՀՔԾ քննիչների վարույթին: Անձը, որն առերևույթ իրականացրել է տուժողների վրա ներգործելուն ուղղված գործողություններ, ձերբակալվել է»,- նշեց Գոռ Աբրահամյանը:
 
Ավելի վաղ հայտնել ենք, որ Ոստիկանությունը տեսանյութ էր տարածել, ըստ որի Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։
 
Տարածված տեղեկատվությանն արձագանքել էր նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը` նշելով, որ ոստիկանական այս «օպերացիային» կարող են հաջորդել նոր ձերբակալություններ` չբացառելով նաեւ Ռ.Քոչարյանի որդիներից մեկ ձերբակալությունը: 
 
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play