Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկները 7 ոսկե մեդալ են նվաճել


Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկները 7 ոսկե մեդալ են նվաճել

  • 23-12-2019 11:03:43   | Ռուսաստան  |  Սպորտ

 
Պյատիգորսկում կայացած բռնցքամարտի երիտասարդական միջազգային մրցաշարում հիանալի է հանդես եկել Հայաստանի հավաքականը: 
 
Հայ բռնցքամարտիկները նվաճել են 9 մեդալ՝ 7 ոսկե, 2՝ արծաթե: Մրցաշարի հաղթող են դարձել 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 56 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը, 64 կգ քաշային Գուրգեն Կակոյանը, 69 կգ քաշային Արմեն Մանուկյանը, 75 կգ քաշային Էրիկ Աբելյանն ու գերծանր քաշային Տիգրան Գևորգյանը: Մրցանակային երկրորդ տեղ գրավել են 49 կգ քաշային Հենրիկ Սահակյանն ու գերծանր քաշային Մկրտիչ Մանուկյանը:
 
Բացի այդ, հայ բռնցքամարտիկներն արժանացել են անհատական մրցանակների: Գուրգեն Կակոյանը ճանաչվել է մրցաշարի լավագույն բռնցքամարտիկ, իսկ Ռուսլան Ասլիկյանը՝ լավագույն տեխնիկա ցուցադրած բռնցքամարտիկ:
 
Մար մարզիկներն այդ մրցումներում հանդես են եկել երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի և մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ:
 
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն
 
Նոյյան տապան  -   Սպորտ