Լոռու մարզպետարանը աշխատակազմի նոր ղեկավար ունի


Լոռու մարզպետարանը աշխատակազմի նոր ղեկավար ունի

  • 23-12-2019 16:23:45   | Լոռու մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ՀԺ  Լոռու մարզպետարանն աշխատակազմի նոր ղեկավար ունի (մարզպետարանի գլխավոր քարտուղար-խմբ): Այս պաշտոնում նշանակվել է մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության արդեն նախկին պետ Արթուր Մխիթարյանը:
 
Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնում Արթուր Մխիթարյանը նշանակվել է վարչապետի հրամանով՝ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայողի գրասենյակում 2 փուլով ընթացած մրցույթի արդյունքներով:
 
Արթուր Մխիթարյանը մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնում էր նշանակվել 2018 թ.-ի դեկտեմբերի 3-ից:
 
 
Աշխատակազմի նախկին քարտուղար Նարեկ Սարգսյանը պաշտոնից ազատման դիմում ներկայացրել էր նախորդ տարվա հոկտեմբերի 25-ին:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play