Պուտինը բացել է Ղրիմի կամրջի երկաթուղային մասի երթեւեկությունը


Պուտինը բացել է Ղրիմի կամրջի երկաթուղային մասի երթեւեկությունը

  • 23-12-2019 16:20:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը բացել Է Կերչի նեղուցով Ղրիմի կամրջի երկաթուղային մասի երթեւեկությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստին:
 
Թամանում կայացած հանդիսավոր արարողությանը պետության ղեկավարը մեկնումի հրաման տվեց, եւ Ղրիմ ուղեւորվող առաջին գնացքը Սանկտ Պետերբուրգի Մոսկովսկի կայարանից շարժվեց Սեւաստոպոլ:
 
«Տավրիա» անվանումը կրող շարժակազմը մեկնեց դեկտեմբերի 23-ին ժամը 14:00-ին եւ թերակղզի կժամանի դեկտեմբերի 25-ի ժամը 09:25-ին: Այսպիսով, գնացքը ճանապարհին կգտնվի 43 ժամ 25 րոպե: Կերչի նեղուցով կամրջի երկարությունը 19 կիլոմետր Է, այն դարձել Է ամենաերկար կամուրջը Ռուսաստանում: Կամուրջը կառուցվել Է դաշնային բյուջեի հաշվին, դրա ընդհանուր արժեքը կազմել Է գրեթե 228 միլիարդ ռուբլի: Կամրջի ավտոմոբիլային մասը բացվել Է 2018 թվականի մայիսի 15-ին, մարդատար ավտոմեքենաների եւ ավտոբուսների երթեւեկությունը գործարկվել Է հաջորդ օրը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը