Լույս է ընծայվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնական խոսքերի ժողովածուի Բ հատորը


Լույս է ընծայվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնական խոսքերի ժողովածուի Բ հատորը

  • 25-12-2019 15:38:51   | Արմավիրի մարզ  |  Նոր գրքեր

 
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնական խոսքերի ժողովածուի Բ հատորը («Հատընտիր պաշտոնականք. 2010-2018»): Ժողովածուն նվիրված է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 20-ամյակին:
Գիրքը հրատարակության է պատրաստել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և Հրատարակչական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանը: 
 
Ժողովածուում ընդգրկված են 2010-2018 թթ. ընկած ժամանակահատվածում Վեհափառ Հայրապետի՝ գիտաժողովների և այլ նշանակալի միջոցառումների ժամանակ ներկայացրած օրհնության խոսքերը, որոնք դասակարգված են ըստ դրանց բնույթի և ընդհանուր ուղղվածության։ Ուղերձները, կոնդակներն ու խոսքերը ներկայացված են ըստ բաժինների և ենթաբաժինների, դասակարգված՝ ըստ ժամանակագրության։ Ժողովածուն ներառում է միայն «Էջմիածին» ամսագրում հրատարակված ամբողջական խոսքերը, որոնց հղումներն արված են ամսագրի համապատասխան համարներին։ 
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր