ՃՏՊ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին.ԱԻՆ


ՃՏՊ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին.ԱԻՆ

  • 30-12-2019 09:48:46   | Հայաստան  |  Հասարակություն

Դեկտեմբերի 29-ին, ժամը 23:24-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 4-րդ կմ-ին «Lifan X60» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսում. տուժածներ չկան:
 
 
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ժամանելը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play