Առողջապահության նախարարությունը հիշեցնում է սննդամթերքի պահպանման ժամկետների մասին


Առողջապահության նախարարությունը հիշեցնում է սննդամթերքի պահպանման ժամկետների մասին

  • 30-12-2019 11:00:10   | Հայաստան  |  Հասարակություն

Հիշեցնե'նք տոնական օրերին հայկական սեղաններից մշտապես անպակաս բազմազան կերակրատեսակների պահպանման ժամկետները`
Թռչնի մսից պատրաստված կոտլետները, բանջերեղենից, մսից, ձկից և այլ մթերքից աղցանները` համեմված թթվասերով, մայոնեզով, կարելի է պահել ընդամենը 12 ժամ:
 
Աղցանների համար նախատեսված եփած միսը, աղացած մսից պատրաստված տապակած կերակրատեսակները՝ կոտլետներ, պելմենի, բլինչիկ, տապակած լյարդը, թռչնի եփած մսեղիքը, ձուկը, չհամեմված բանջերեղենից աղցանները  կարելի է պահել ընդամենը 24 ժամ:
 
Տավարի և խոզի տապակած միսը, տապակած ձուկը, պաստերացված կաթը, սերուցքը, յուղալի և յուղազրկված դիետիկ կաթնաշոռը, սերուցքային կրեմով տորթը խորհուրդ է տրվում պահել 36 ժամ:
 
Թռչնի ու ճագարի տապակած միսը, խորոված  ձուկը, մածունը, դիետիկ թթվասերը կարելի է պահել 48 ժամ:
 
Թթվասերը, առանց կրեմի կամ սպիակուցային կրեմով տորթերը, հրուշակեղենը կարելի է պահել 72 ժամ:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն