Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ևս մեկ ընկերական հանդիպում


Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ևս մեկ ընկերական հանդիպում

  • 30-12-2019 11:52:08   | Հայաստան  |  Սպորտ

 
Արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանի ազգային հավաքականը 2020 թվականի մարտի 30-ին՝ Ալմաթիում, ընկերական խաղում ուժերը կչափի Ղազախստանի ազգային հավաքականի հետ։ ՀՖՖ հավաքական թիմերի ապահովման բաժինը տեղեկացնում է, որ Հայաստան-Ղազախստան խաղից 4 օր առաջ՝ մարտի 26-ին՝ Տաշքենդում, Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի նաև Ուզբեկստանի հավաքականի հետ:
 
Մինչև այս թիմերը հանդիպել են երկու անգամ, և երկու հանդիպումներում էլ հաջողության են հասել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները (2:0, 3:1):
 
Նոյյան տապան  -   Սպորտ