Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ սահմանամերձ գյուղերի 800 երեխաներ Երևանում մասնակցել են ամանորյա միջոցառումների


Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ սահմանամերձ գյուղերի 800 երեխաներ Երևանում մասնակցել են ամանորյա միջոցառումների

  • 30-12-2019 11:58:41   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 26-ին սահմանամերձ գյուղերի, ինչպես նաև քաղցկեղ և հաշմանդամություն ունեցող 800 երեխաներ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել «Ալլադին» ներկայացմանը։
 
Ներկայացումից հետոփոքրիկներն այցելել են Երևանում գործող  ‹‹Մեգամոլ››, ‹‹Երևան մոլ››, ‹‹Գուդ թայմ››, ‹‹Նեպտուն›› ժամանացի տարբեր վայրեր: Փոքրիկներն այցելել են Հանրապետության հրապարակ, նկարվել գլխավոր տոնածառի մոտ։
 
Ամանորյա միջոցառումն իրականացվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի պահուստային ֆոնդի աջակցությամբ։ Ծրագրի կազմակերպման համար տրամադրվել է 5 միլիոն դրամ։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play