Իրաքում ամերիկյան ռազմաբազայի հրթիռակոծման հետեւանքով 80 մարդ է զոհվել


Իրաքում ամերիկյան ռազմաբազայի հրթիռակոծման հետեւանքով 80 մարդ է զոհվել

  • 08-01-2020 11:30:44   | Իրաք  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀԺ Իրանական Press TV հեռուստաընկերությունը հայտնում է, որ Իրանի կողմից Իրաքում ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծման հետեւանքով զոհվել է 80 մարդ:
 
Հիշեցնենք՝ Իրաքի արեւմուտքում տեղակայված Այն ալ-Ասադ ռազմաբազան, որտեղ կենտրոնացած են ամերիկյան զինվորականները, Իրանի կողմից ենթարկվել է հրթիռային հարվածների առավոտ վաղ:
 
Al Mayadeen հեռուստաընկերությունը, իր աղբյուրներին հղում անելով, հայտնել է, որ բազայի ուղղությամբ արձակվել է 6 հրթիռ: Միաժամանակ արաբական մեկ այլ լրատվամիջոց՝ Sky News Arabiya-ը, հայտնել է արձակված 9 հրթիռի մասին:
 
Իրանական Tasnim գործակալությունն էլ հաղորդել է, որ «Այն ալ-Ասադ» ռազմաբազայի ուղղությամբ արձակվել է ավելի քան 35 հրթիռ: 
 
Հրթիռակոծության պատասխանատվությունն իր վրա է վերցրել Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ը՝ հայտարարելով, որ սա պատասխանն է գեներալ Սուլեյմանիի սպանության: 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը