Զելենսկին հորդորել Է ձեռնպահ մնալ Իրանում ինքնաթիռի կործանման շուրջ շահարկումներից

08-01-2020 12:46:03   | Ուկրաինա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հորդորել Է ձեռնպահ մնալ Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիագծերի» մարդատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ «չստուգված վարկածներ» առաջ քաշելուց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
 


«Բոլորին շատ եմ խնդրում ձեռնպահ մնալ շահարկումներից եւ աղետի վերաբերյալ չստուգված վարկածներ առաջ քաշելուց մինչեւ պաշտոնական հաղորդագրությունների հրապարակումը»,-հունվարի 8-ին գրել Է նա իր Telegram-ալիքում:
Հունվարի 8-ին ավելի վաղ Իրանում Ուկրաինայի դեսպանությունը բացառել Է Իրանում ընկած ինքնաթիռի
նկատմամբ ահաբեկչության վարկածը: Ինչպես նշել են դեսպանությունում, ավտիաաղետի պատճառ կարող Էին դառնալ շարժիչի հետ կապված խնդիրները:
«Նախնական տեղեկատվության համաձայն, ինքնաթիռը կործանվել Է տեխնիկական պատճառներով շարժիչի վթարի հետեւանքով: Այժմ ահաբեկչության վարկածը բացառված Է»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Հունվարի 8-ի առավոտյան Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո կործանվել Է «Ուկրաինայի միջազգային ավիագծերի» Boeing-737 ինքնաթիռը: Ուկրաինայի ՆԳ նախարարության նախնական տվյալներով՝ ավիաաղետի հետեւանքով զոհվել Է 180 մարդ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցավակցություն Է հայտնել զոհվածների հարազատներին: Նա ընդհատել Է ուղեւորությունը Օման եւ շտապ վերադարձել Կիեւ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 550 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար