Յոթ երկրի քաղաքացիներ են եղել Իրանում կործանված ինքնաթիռում. «Օբոզրեվատել»
08-01-2020 12:26:13 | Իրան | Ի՞նչ է գրում մամուլը
Թեհրանի մերձակայքում կործանված ուկրաինական ինքնաթիռի ուղեւորների թվում եղել են Իրանի, Կանադայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի եւ Աֆղանստանի քաղաքացիներ, անձնակազմը եղել Է ուկրաինական: Այդ մասին հունվարի 8-ին հայտնել Է ուկրաինական «Օբոզրեվատել» ինտերնետ-հրատարակությունը՝ վկայակոչելով մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հունվարի 8-ի առավոտյան Թեհրանի իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից թռիչքից հետո տեխնիկական անսարքության պատճառով կործանվել Է «Ուկրաինայի միջազգային ավիագծեր» ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռը, որն ուղեւորվում Էր Կիեւ: Ավիաաղետի հետեւանքով զոհվել Է 168 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ, ինչի մասին հայտնել Է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի մամուլի ծառայությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: