ԵՊԲՀ հմուտ նյարդավիրաբույժները բարդ վիրահատությամբ փրկել են հիվանդի կյանքը


ԵՊԲՀ հմուտ նյարդավիրաբույժները բարդ վիրահատությամբ փրկել են հիվանդի կյանքը

  • 08-01-2020 13:20:53   | Հայաստան  |  Հասարակություն

 
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցի Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածի բուժման մասնագիտացված կենտրոնում նյարդավիրաբույժներ Սևակ Բադալյանը և Հայկ Հարությունյանy oրերս կատարել են վենտրիկուլոպերիտոնեալ շունտավորման վիրահատություն՝ նուրբ էլաստիկ խողովակի տեղադրում գխուղեղի կողմնային փորոքից դեպի որովայնամզի խոռոչ ուղեղ֊ողնուղեղային հեղուկի արտահոսքի և ներծծման համար. հիվանդի կյանքին վտանգ էր սպառնում առեզորբտիվ հիդրոցեֆալիան։ 
 
Հիդրոցեֆալիան այն վիճակն է, երբ ուղեղ-ողնուղեղային հեղուկի քանակի ավելացման հետևանքով մեծանում են գլխուղեղի հեղուկ պարունակող տարածությունները՝ ճնշելով ուղեղի հյուսվածքը :
Լինում է բնածին և ձեռքբերովի:
 
Տարբերում են օկլյուզիոն տիպի հիդրոցեֆալիա, երբ խանգարվում է հեղուկի տեղափոխումը նրա արտադրման հատվածից դեպի ներծծման հատված: Առեզորբտիվ տիպի հիդրոցեֆալիա, երբ խանգարվում է հեղուկի ներծծման գործընթացը:
Արդյունքում շատ արագ սկսում է բարձրանալ ներգանգային ճնշումը, որի հետևանքով վատանում է տեսողությունը, առաջանում է շլություն, հայացքի պարեզ, ցնցումներ:
 
Ի հայտ է գալիս քնկոտություն, հոգնածություն, նյարդաբանական կոպիտ խանգարումներ, մտավոր ունակությունների անկում: Այս ամենը կավարտվի մահով, եթե ժամանակին չցուցաբերվի բժշկական օգնություն:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play