Պուտինը Զելենսկուն եւ Ռոհանիին ցավակցություն Է հայտնել ավիաաղետի կապակցությամբ


Պուտինը Զելենսկուն եւ Ռոհանիին ցավակցություն Է հայտնել ավիաաղետի կապակցությամբ

  • 08-01-2020 15:05:41   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր Է ուղարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որում ցավակցություն Է հայտնել Թեհրանի մերձակայքում ուկրաինական մարդատար ինքնաթիռի կործանման ողբերգական հետեւանքների կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
 
«Ռուսական պետության ղեկավարը կարեկցանքի եւ զորակցության խոսքեր Է փոխանցել զոհվածների հարազատներին ու մերձավորներին»,-ասված Է հաղորդագրության մեջ: Նաեւ Պուտինը հեռագիր Է ուղարկել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին, որում ցավակցություն Է հայտնել ավիաաղետի հետեւանքով Իրանի ու մի շարք այլ երկրների քաղաքացիների զոհվելու կապակցությամբ: «Ռուսաստանում կիսում են նրանց վիշտը, ովքեր կորցրել են իրենց հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ նրանց արիություն եւ համբերություն»,-ասված Է հեռագրում:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը