Իրանում ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածներին ճանաչելու շանսեր չկան


Իրանում ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածներին ճանաչելու շանսեր չկան

  • 08-01-2020 15:28:11   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թեհրանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածներից որեւիցե մեկին աճյունով ճանաչել չի հաջողվի ինքնաթիռում տեղի ունեցած հրդեհի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իրանի Կարմիր մահիկի ընկերության միջազգային գործառնությունների հարցերով տնօրեն Մանսուրե Բաղերին:
 
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիների»՝ Կիեւ չվերթ կատարող Boeing 737-ն աղետի Է ենթարկվել հունվարի 8-ի առավոտյան Թեհրանի օդանավակայանից թռչելուց շատ չանցած: Նախնական տեղեկատվությամբ՝ զոհվել են բոլորը՝ 176 մարդ. 167 ուղեւորները եւ անձնակազմի ինն անդամները:
 
«Ես կարող եմ ասել, որ ոչ»,- ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Բաղերին՝ պատասխանելով այն հարցին, թե շանսեր կան արդյոք ճանաչելու զոհերից որեւԷ մեկին: «Կործանումից առաջ ինքնաթիռում մեծ հրդեհ Է բռնկել»,- պարզաբանել Է նա:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը