Իրանը հրապարակել է Boeing-ի կործանման հետաքննության առաջին արդյունքները


Իրանը հրապարակել է Boeing-ի կործանման հետաքննության առաջին արդյունքները

  • 09-01-2020 11:47:57   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թեհրանում կործանված ուկրաինական Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռում հրդեհ է բռնկվել դեռ գետնին բախվելուց առաջ: Այս մասին նշված է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության զեկույցում:
 
«Ականատեսների հաղորդմամբ՝ կրակն ինքնաթիռում տեսանելի է եղել և տարածվել է օդանավի իրանում… Մենք դիմել ենք Ուկրաինային, որպեսզի նրանք մասնակցեն վթարի ուսումնասիրման գործընթացին: Ուկրաինան աղետի հետաքննությանը մասնակցելու, իր քաղաքացինարի մարմինները նույնականացնելու և տեղափոխելու, ինչպես նաև որպես օդանավի գրանցված և շահագործող երկիր այլ պարտականությունները կատարելու համար խումբ է կազմել, որը կժամանի Իրան», – նշված է փաստաթղթում:
 
Գերատեսչությունը հաղորդում է, որ ինքնաթիռի թռիչքի հետագիծը ցույց է տալիս, որ անսարքության ի հայտ գալուց հետո անձնակազմը հետադարձ է կատարել դեպի օդանավակայան: Ընդ որում, օդաչուներն ինքնաթիռում արտակարգ իրավիճակի մասին չեն հաղորդել:
 
Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի ունեցել հունվարի 8-ի առավոտյան: Թեհրան-Կիև չվերթի ինքնաթիռը կործանվել է Իմամ Խոմեյնիի օդանավակայանից օդ բարձրանալուց րոպեներ անց: Ավիավթարը 176 մարդու կյանք է խլել: Նախնական տվյալների համաձայն՝ ավիավթարի պատճառը եղել է շարժիչի անսարքությունը:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը