Թրամփը Ռուսաստանին կոչ է արել հրաժարվել Իրանի հետ միջուկային գործարքից


Թրամփը Ռուսաստանին կոչ է արել հրաժարվել Իրանի հետ միջուկային գործարքից

  • 09-01-2020 13:23:43   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և այլ երկրներ պետք է դուրս գան իրանական միջուկային ծրագրից: Ըստ նրա` ժամանակն է, որ Թեհրանը հրաժարվի «միջուկային հավակնություններից»:
 
«Ժամանակն է եկել, որ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Չինաստանը առերեսվեն իրականությունը: Նրանք պետք է դուրս գան այն JCPOA-ից»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:
 
Նա կողմերին կոչ է արել սկսել աշխատանքը նոր գործարքի շուրջ, որը աշխարհը կդարձնի ավելի անվտանգ և խաղաղ:
 
Թրամփը երեկ դիմել էր ամերիկացիներին` կապված Իրաքում ԱՄՆ ռազմակայանների վրա Իրանի հարձակումների հետ: Նա հայտարարել է հակաիրանական նոր պատժամիջոցների մասին:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը