«Տոր» ԶՀՀ-ով հարված, տեխնիկական խնդիրներ և ահաբեկչական գործողության հետևանքով ինքնաթիռում պայթյուն»


«Տոր» ԶՀՀ-ով հարված, տեխնիկական խնդիրներ և ահաբեկչական գործողության հետևանքով ինքնաթիռում պայթյուն»

  • 09-01-2020 15:29:43   | Ուկրաինա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտնել է Իրանում Boeing-ի կործանման հիմնական վարկածները:
 
Դանիլովը Цензор.нет-ին հայտնել է, որ այժմ Իրանի իրավասու մարմինների և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության աշխատակիցների մասնակցությամբ խորհրդակցություն է տեղի ունենում:
 
«Ուսումնասիրում ենք ինքնաթիռի հանկարծակի անկման տարբեր վարկածներ, հիմնականների թվում են՝ «Տոր» ԶՀՀ-ով հարված, քանի որ աղետի վայրի մոտ ռուսական հրթիռի բեկորների հայտնաբերման մասին տեղեկատվությունն արդեն հայտնվել է համացանցում, բախումն անօդաչու թռչող սարքի կամ թռչող այլ օբյեկտի հետ, տեխնիկական պատճառներով շարժիչի պայթյունը, ահաբեկչական գործողության հետևանքով ինքնաթիռի ներսում պայթյունը»,- հայտնել է նա:
 
Դանիլովի խոսքով՝ Ուկրաինայի ներկայացուցիչներն իրանական իշխանությունների հետ համաձայնեցնում են ավիավթարի վայր մեկնելը, որտեղ մտադիր են հրթիռի բեկորներ որոնել:
 
Դանիլովը հավելել է, որ ուկրաինական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են մասնագետներ, որոնք հետաքննում են Դոնբասում Boeing-ի կործանումը:
 
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Իրանի քաղավիացիայի կազմակերպության զեկույցի համաձայն` Թեհրանում երեկ առավոտյան կործանված ուկրաինական Boeing 737-800 ինքնաթիռը հրդեհվել է նախքան գետնին բախվելը:
 
Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության տվյալներով՝ ինքնաթիռի թռիչքային ուղին ցույց է տալիս, որ անսարքությունից հետո անձնակազմը ցանկացել է վերադառնալ օդանավակայան և ինքնաթիռն այդ կողմ է թեքել:
 
Միևնույն ժամանակ, օդաչուներն անսարքության մասին չեն հայտնել:
 
Վթարի հետևանքով զոհվել է 176 մարդ: Նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել շարժիչի այրման հետևանքով:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play