Էրդողանն ու Պուտինը բացել են «Թուրքական հոսք» գազատարը


Էրդողանն ու Պուտինը բացել են «Թուրքական հոսք» գազատարը

  • 09-01-2020 16:02:06   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

ermenihaber.am Հունվարի 8-ին Ստամբուլում տեղի է ունեցել «Թուրքական հոսք» գազատարի բացման արարողությունը: Այդ գազատարով ռուսական գազը Թուրքիայի տարածքով կհասցվի Եվրոպա: Բացման արարողությանը մասնակցել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը:  
 
Պուտինի ու Էրդողանի ելույթներից հետո բացվել են գազատարի խողովակների փականները: Խողովակաշարի սևծովյան հատվածի շինարարությունն ավարտվել էր 2018-ի նոյեմբերին:
 
Նշենք, որ 935կմ երկարությամբ «Թուրքական հոսք» գազատարը սկիզբ է առնում Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքի ափերից, ապա, անցնելով Սև ծովի հատակով, թուրքական ափ է դուրս գալու Քըյըքյոյ բնակավայրի մոտ:
 
Գազատարը բաղկացած է երկու խողովակից, յուրաքանչյուրը 15.75 մլրդ խմ թողունակությամբ: Նախատեսվում է, որ խողովակներից մեկով մատակարարվող գազի ամբողջ ծավալը գնելու է Թուրքիան, իսկ մյուս խողովակով մատակարարվող գազը Թուրքիայից Բուլղարիայի տարածքով կմատակարարվի հարավային և հարավ-արևելյան Եվրոպա:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը