Բանակցային գործընթացի արդյունքները պետք է ընդունելի լինեն Ադրբեջանի ժողովրդների համար


Բանակցային գործընթացի արդյունքները պետք է ընդունելի լինեն Ադրբեջանի ժողովրդների համար

  • 09-01-2020 22:37:56   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Բանակցային գործընթացի արդյունքները պետք է ընդունելի լինեն Ադրբեջանի ժողովրդների համար

Վարչապետի այս հայտարարությանը առանձնակի արձագանքի արժանացավ հայկական քաղաքական շրջանակներում:

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարը (Համագումար) ողջունեց այդ հայտարարությունը (https://www.youtube.com/watch?v=6NFALNCqt9E&feature=youtu.be&fbclid=IwAR1Z84QJ5kcFNqz6a1SSjNb3uAC31yJKEFrz4-D2eXz2Bmax2q66SNQSmt0) և իր մոտեցումը բազմիցս արծարծեց այս վերջին ամիսներին այն հույսով, որ վարչապետի մեկնաբանումը համընկնում է Համագումարի տեսակետի հետ:

 Մինչ այդ Համագումարը` արդեն տաս տարիների ընթացքում, բարձրաձայնել է, որ Արևելյան Այսրկովկասում կամ Կասպից Արևմուտքում հարյուր տարի առաջ տեղավորել են պետական մի համակարգ, որի խնդիրն է  թուրքիզմի ծրագրերի շարունակական իրականացնումը այդ տարածքներում, այն է` հայության ցեղասպանությունը ու տարածքների հայաթափումը, նաև այդ տարածքների  բնիկ ժողովրդների ուծացումը: Արևելյան Այսրկովկասում տեղավորված այդ պետական միավորը դարձել է տարածաշրջանի բնիկ, պետականազուրկ ժողովրդների համար զնդան: Բաքվի հակամարդ ռեժիմը հայության դեմ 1987-1992 թվականներին կատարված ցեղասպանությամբ մի կողմից վախ է սփռում այդ ժողովրդների վրա` խեղդելու ու նաև հաշվեհարդար տեսնելու համար ինքնության պահպանման ամեն մի երազանքի հետ, մյուս կողմից` այսօր էլ նրանց պարտադրանքով ներքաշում է հակահայկական գործողությունների մեջ, դարձնելով նրանց մարդասպան ու ցեղասպան: Այդ պետական միավորը կանգ չի առել իր ցեղասպանական նկրտումների մեջ` հայության ցեղասպանությունից հետո անցել է այդ ժողովրդների ոչնչացմանը:

,,Ադրբեջան,, բառը հարյուր տարիների ընթացքում, առավելապես վերջին երեսուներկու տարիների ընթացքում, ընկալվում է որպես ցեղասպանության գործիք, ցեղասպանության իրականացման տարածք:

Ադրբեջան պետությունը այսօր վտանգում է ոչ միայն հայության կենսունակությանն ու զարգացմանը, այլև սպառնալիք է ողջ տարածաշրջանի ժողովրդների համար, ու դրա չեզոքացումը կենսական պահանջ է նրանց համար: Իսկ դա հնարավոր է, եթե այդ ժողովուրդները կարողանան ձևավորել իրենց ինքնության պահպանմանը միտված պետաիրավական մի նոր համակարգ, որը կապահովի տարածաշրջանի ներդաշնակ զարգացման և խաղաղության պահպանման ընթացքը:

Այո՛, բանակցային գործընթացը պարտավոր է ծառայել տարածաշրջանի բնիկ, պետականազուրկ ժողովրդների շահերի ու իրավունքների պաշտպանությանը:

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող` Մարիամ Ավագյան

 

Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play