Արմինե Ֆանյանը նշանակվել է Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ


Արմինե Ֆանյանը նշանակվել է Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ

  • 10-01-2020 14:47:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել խորհրդակցություն հանրային պաշտպանների մասնակցությամբ:
 
Ինչպես հայտնեցին ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից, ՀՀ Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել հանրային պաշտպանների աշխատանքային պայմաններին, նրանց աշխատանքի արդյունավետության և որակի բարձրացմանն ուղղված քայլերին:
 
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը աշխատակազմին է ներկայացրել նաև նորանշանակ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանին:
 
Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լուսինե Սարգսյանը հիմնականում համակարգելու է ՀՊԳ քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերի հետ կապված գրասենյակի աշխատանքները, իսկ ՀՊԳ ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանը՝ քրեական գործերի հետ կապված գրասենյակի աշխատանքները:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն