Քանի դեռ նախկինների վերադարձի վտանգը չեզոքացված չէ, երդվյալ ընդդիմադիր չեմ դառնա. Լիզա Ճաղարյան


Քանի դեռ նախկինների վերադարձի վտանգը չեզոքացված չէ, երդվյալ ընդդիմադիր չեմ դառնա. Լիզա Ճաղարյան

  • 10-01-2020 16:37:23   | Հայաստան  |  Քաղաքական

Աշխատել եմ Նիկոլ Փաշինյանի ՀԺ-ում, ընդդեմ սերժառոբիկների միասին մասնակցել ենք զանազան բողոքի ակցիաների, 2008-ին միասի՛ն ենք պայքարել հրապարակներում ու փողոցներում, դրանից հետո մի քանի տարի փողոցներից տուն չենք գնացել այնքան ժամանակ, քանի դեռ քաղբանտարկյալ կար բանտում, մեկն էլ հենց Նիկոլն էր։
Ես էլ, ի դեպ, մարդուն ճանաչելու ունակությունից զուրկ չեմ, այնպես որ՝ եթե մի քանի տասնյակ մարդուց ավելի վատ գիտեմ ներկա վարչապետի թերություններն ու թուլությունները, ապա մի քանի հարյուր հազարից ավելի լավ գիտեմ։
Իմանալով հանդերձ՝ ավազակախմբի դեմ պայքարի նրա աջակիցն եմ եղել ու քանի դեռ նախկինների վերադարձի վտանգը չեզոքացված չէ, երդվյալ ընդդիմադիր չեմ դառնա (չնայած՝ սրտանց կուզենայի), եւ սա Նիկոլի սիրուն աչքերի համար չի, այլ պետության, պետականության ապագայի հանդեպ մտահոգության։
Նույնն էլ՝ Կոնգրեսը։
Ա՛յ թե որտեղից է սկսվում մեր ու նիկոլականների շատ էական տարբերությունը։
Գիտեմ, որ այնքան պարզունակ են էս ինքնագոհ ջահելները, որ չեն էլ հասկանալու, թե ինչ եմ ասում։
Ես հասկացողի համար եմ ասում։
 
Լրագրող 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական