Առկա են ՊԵԿ նախկին նախագահների կողմից պետությանը հասցված խոշոր վնասի վերաբերյալ փաստական տվյալներ. Բաբաջանյան


Առկա են ՊԵԿ նախկին նախագահների կողմից պետությանը հասցված խոշոր վնասի վերաբերյալ փաստական տվյալներ. Բաբաջանյան

  • 10-01-2020 16:50:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ սկսել են ՊԵԿ 2015-2018 թթ. ընթացքում շուրջ 100 միլիոն եվրոյի հասնող վարկային միջոցների եւ դրամաշնորհների մսխման դեպքերի հայտնաբերման եւ կատարողներին պատասխանատվության կանչելու գործը:
 
«Ձեռնմուխ ենք լինում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի 2015-2018 թվականների ընթացքում շուրջ 100 միլիոն եվրոյի հասնող վարկային միջոցների և դրամաշնորհների մսխման դեպքերի հայտնաբերման և կատարողներին պատասխանատվության կանչելու գործին:
 
Մեր տրամադրության տակ առկա են ահռելի տեղեկություններ նշված տարիներին ՀՀ ՊԵԿ նախագահներ Գագիկ Խաչատրյանի, Հովհաննես Հովսեփյանի և Վարդան Հարությունյանի կողմից պետությանը հասցված հարյուրավոր միլիոնների հասնող վնասի վերաբերյալ փաստական տվյալներ»,- գրել է Բաբաջանյանը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը