Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովը շարունակում է աշխատանքը


Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովը շարունակում է աշխատանքը

  • 10-01-2020 17:05:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հունվարի 10-ին հերթական նիստն է անցկացրել ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովը:
 
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով կազմավորված հանձնաժողովն արդեն քննել է ավելի քան 70 դիմում-բողոք, անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան միջնորդագրերն ուղարկել զորակոչային մարմիններին: Դիմում-բողոքները հիմնականում վերաբերում են երիտասարդների առողջական վիճակի հետազոտման և գնահատման, լրացուցիչ փորձաքննության հարցերին՝ զինծառայության պիտանիության կամ տարկետում տրամադրելու մասին եզրակացությունը վերանայելու նպատակով:
 
Ձմեռային զորակոչի շրջանակում քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում՝ Մոսկովյան 5 հասցեում:
Զորակոչի գործընթացի թափանցիկութունն ու օրինականությունն ապահովելու, քաղաքացիների դիմում-բողոքներում բարձրացված հարցերը արագ լուծելու նպատակով ստեղծված հանձնաժողովը կգործի մինչև զորակոչի ավարտը՝  քաղաքացիներին ընձեռելով իրենց հուզող հարցերի լուծմանը հետամուտ լինելու գործուն հնարավորություն:
 
Տեղեկությունների համար զանգահարել /010/ 52-34-82 հեռախոսահամարով:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play