Մահացել է Օմանի սուլթանը


Մահացել է Օմանի սուլթանը

  • 11-01-2020 10:55:48   | Օման  |  Ի՞նչ է գրում մամուլը

79 տարեկանում մահացել է Օմանի ղեկավար սուլթան Կաբուս բին Սաիդը: Նա կյանքից հեռացել է հունվարի 10-ին:
 
Սուլթան Կաբուսն անցած ամիս բուժում է անցել Բելգիայում: Տեղեկություններ կային, որ հիվանդ է քաղցկեղով:
 
Սուլթան Կաբուսն ամուսնացած չէ և ժառանգներ չունի: Կաբուսն իշխանության է եկել 1970 թվականին՝ անարյուն հեղաշրջման միջոցով իշխանությունից հեռացնելով հորը:
 
Այժմ արքայական ընտանիքի հանձնաժողովը երեք օրվա ընթացքում պետք է ընտրի Օմանի նոր ղեկավարին:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը