Օմանը նոր սուլթան ունի


Օմանը նոր սուլթան ունի

  • 11-01-2020 12:48:44   | Օման  |  Ի՞նչ է գրում մամուլը

Արաբական թերակղզու հարավում գտնվող Օմանում նոր միապետ է օծվել։ Նոր սուլթան է դարձել Հայսամ Բին Թարեք Բին Թայմուրը։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։
 
Սա հաջորդել է զառամյալ սուլթան Ղաբուսի մահվանը։ Վերջինս մահացել է վաղ առավոտյան՝ 79 տարեկան հասակում։ Նախկին սուլթանի զարմիկի թեկնածությունը հաստատվել է միապետական ընտանիքի հավաքի ժամանակ։
 
Հայսամ Բին Թարեք Բին Թայմուրը մինչ այդ եղել է Օմանի մշակույթի ու ժառանգության նախարարը, պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել երկրի Արտաքին գործերի նախարարությունում։
 
Հանգուցյալ սուլթան Ղաբուսը 2015 թվականից տառապում էր քաղցկեղով։ Նա Օմանի սուլթանն էր 1970 թվականից՝ 50 տարի։ Ղաբուսը իշխանության էր եկել իր հոր դեմ իրականացրած հեղաշրջման ճանապարհով, ինքն էլ ժառանգ չէր թողել։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը