Կայուն աճ Գրանթ Թորնթոնում թիրախային ռազմավարության իրականացման շնորհիվ


Կայուն աճ Գրանթ Թորնթոնում թիրախային ռազմավարության իրականացման շնորհիվ

  • 13-01-2020 11:34:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլը հայտարարել է, որ 2019 թ.-ի սեպտեմբերի 30-ին հաշվեփակվող տարվում կազմակերպության ընդհանուր հասույթը կազմել է 5.72 միլիարդ դոլար` նախորդ տարվա համեմատ գրանցելով 5.1 % աճ: Ցանցի անդամների տեղական արժույթներով աճը կազմել է 6.4%։   
 
Մասնավորապես, տեղական արժույթներով արդյունքները պայմանավորված էին հետևյալ  գործոններով․
Գրանթ Թորնթոնը ներդրումներ է կատարել 13 ռազմավարական շուկաներում, որտեղ տեսնում է աճի ամենամեծ ներուժը միջին սեգմենտի շուկայում։ Այս երկրներում աճը կազմել է 12,8% (գլոբալ աճի ցուցանիշի կրկնակի չափով) և նրանց բաժին է ընկնում կազմելով 1 միլիարդ դոլար համընդհանուր հասույթից։ Այս շուկաներում աճը ապահովել են Բրազիլիան (+26.3%), Գերմանիան (+24.3%), Հնդկաստանը (+21.2%), Ճապոնիան (+14.4%) և Չինաստանը (+9.9%)։
 
Գրանցված աճը հետևյալ աչտացոլումն է ունեցել ծառայությունների տեսակներում, մասնավորապես զգալի արդյունք է գրանցել խորհրդատվությունը (+8.6%), որին հաջորդում են հարկային խորհրդատվությունը (+5.9%) և աուդիտը (+4.7%)։
Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի գործադիր տնօրեն Փիթեր Բոդինը մեկնաբանում է. «2019 թվականի մեր ընդհանուր հասույթը պայմանավորված է մեր կողմից ընտրած հատուկ նպատակային ռազմավարությամբ։ Կազմակերպության մշակույթի և ծառայությունների մատուցման որակի վրա շեշտադրումը կայուն աճ է ապահովել ցանցի համար:
Մինչ 2019 թ․-ին բիզնեսի լավատեսության ցուցանիշը անկում ապրեց ամբողջ աշխարհում, մեր ցանցը ևս մեկ ռեկորդային արդյունք գրանցեց մեր ընկերությունների շնորհիվ, որոնք առանձնակի կարևորություն տվեցին աշխարհում ավելացող անորոշության պայմաններում հաճախորդներին ճիշտ ուղղորդելուն և որակի ապահովմանը։ 
 
Քանի որ մեր հաճախորդները շարունակում են ընդլայնել իրենց գործունեության քարտեզը, վերափոխել իրենց բիզնեսի ձևը և հաղթահարել ավելացող կանոնակարգումները, մենք ևս պետք է զարգանանք և ադապտացվենք այդ փոփոխություններին: Սպառողների, ներդրողների և կարգավորողների կողմից ևս ավելանում են ճնշումները բիզնեսի մոդելների վերափոխման և համաշխարհային ավելի կայուն տնտեսության ստեղծման նպատակով։ Ոգևորիչ է, որ այս պայմաններում Գրանթ Թորնթոն ցանցի ընկերությունները հաջողություն ունեն, քանի որ մենք շարունակում ենք կառուցել կայուն և նոր սերնդի պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցող կազմակերպություն»։
 
2019 թ-ի սեպտեմբերի 30-ին հաշվեփակվող տարում Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլը գրանցել է հետևյալ արդյունքները՝
Կազմակերպության ընդհանուր հասույթը կազմել է 5.72 միլիարդ դոլար՝ գրանցելով 5.1 % աճ ԱՄՆ դոլարով (տեղական արժույթներով աճը կազմել է 6.4%)։
 
Գրանթ Թորնթոն ընկերություններում աշխատողների թիվը 2018 թ․-ի համեմատ աճել է  6.3%-ով ՝ հասնելով 56,028-ի։ 
Աուդիտորական ծառայություններին բաժին է ընկել ընդհանուր հասույթի 39,4%-ը (2.28 միլիարդ դոլար+ 4.7%), հարկային ծառայություններին՝ ընդհանուր հասույթի 21,8% (1.26 միլիարդ դոլար+ 5.9%), մինչդեռ ամենաարագ աճը գրանցվել է խորհրդատվական ծառայություններում՝ կազմելով հասույթի 36.1% (2.09 միլիարդ դոլար +8.6%): Այլ ծառայություններին բաժին է ընկնում հասույթի 2.7% (156 միլիոն դոլար)։
 
2019թ․-ին գրանցված աճի 25,8 % (90.42 միլիարդ դոլար) տեղի է ունեցել շնորհիվ միավորումների և ձեռքբերումների 34 գործարքների:
 
Ամերիկան շարունակում է մնալ ցանցի խոշորագույն շուկան` 2.6 միլիարդ դոլար հասույթով (+ 5.7%), որին հաջորդում է Եվրոպան՝ 1.9 միլիարդ դոլար (+7.9%): 
 
Գրանթ Թորնթոն ցանցը համալրվել է 5 նոր անդամ ընկերություններով (Գվատեմալա, Կոտ դ’Իվուար, Հորդանան, Պանամա և Պարագվայ)։ Հարկ է նշել, որ Հորդանանի անդամ ընկերությունը հիմնադրվել է Գրանթ Թորնթոն Հայաստանի և Լիբանանի գրասենյակների համատեղ նախաձեռնությամբ։
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն