Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով.ԱԻՆ


Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով.ԱԻՆ

  • 13-01-2020 12:55:15   | Հայաստան  |  Հասարակություն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
 
Հանրապետության տարածքում՝
 
Հունվարի 13-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը 14-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով։
 
Երևան քաղաքում՝
 
Հունվարի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Երևան քաղաքի հունվարի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝               10.00C (1967 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝                   -26.00C (2008 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝               -3.30C
 
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
 
Գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն