Առողջապահության նախարարության պարզաբանումը քաղցկեղի վիրահատական և ճառագայթային բուժման մասին


Առողջապահության նախարարության պարզաբանումը քաղցկեղի վիրահատական և ճառագայթային բուժման մասին

  • 13-01-2020 13:12:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Անդրադառնալով «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հունվարի 7-ի «Առողջապահական համակարգում անառողջ մթնոլորտ է․ ուր են ուղղվում պետբյուջեի գումարները» վերտառությամբ տեսանյութին` հարկ է նշել, որ առողջապահության նախարարությունը, այո, վճռական  է տրամադրված բարեփոխումներ կատարելու ուղղությամբ: Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում կատարվել են բազմաթիվ բարեփոփոխումներ` ուղղված ոլորտի զարգացմանն ու բնակչության առողջության պահպանմանը: Անշուշտ, այս ամենն իրագործելու համար անհրաժեշտ են գաղափարներ և ծրագրեր, մասնագիտական ներուժ և ֆինանսական միջոցներ:
 
Իսկ հիմա խոսենք փաստերով`
 
Ապատեղեկատվություն 1. Քաղցկեղի ախտորոշումն ու բուժումը կազմակերպվում է պետության հաշվին: 
Պարզվեց, որ պետության տրամադրած միջոցները բավարար չեն քաղցկեղով հիվանդներին լիարժեք սպասարկելու համար, ինչի արդյունքում հիվանդներն այսօր էլ ապավինում են սեփական գրպանին ու մաքսանենգ ճանապարհով Ռուսաստանից, Թուրքիայից ու Վրաստանից ներկրված դեղերին:
 
Պատասխան. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 2019 թվականի հունվարի 23-ին տված ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն է անվճար և իրականացվում պետական պատվերով և ոչ թե «ախտորոշումն ու բուժումը»: Միաժամանակ, տարվա կեսից ճառագայթային բուժումը ևս իրականացվում է պետական պատվերի շրջանակներում: Հղումը` https://www.armtimes.com/hy/article/152983, https://www.youtube.com/watch?v=Q2u6TBg3nP8:
 
Արդյունքում` 2019 թվականին կատարվել է շուրջ 4000 վիրահատություն:
 
2019 թվականի հունվարից «չարորակ նորագոյացություն» ախտորոշումով պացիենտների պետական պատվերով վիրահատական բուժումից բացի,  քիմիաթերապևտիկ բուժումը բնակչության բոլոր խմբերի համար իրականացվում է համավճարային եղանակով, այն է` Հայաստանի Հանրապետության կառավարության ՀՀ կառավարության 04.03.2004թ. «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման հավելված 1-ով սահմանված սոցիալապես  անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց համար չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական  հիվանդությունների փոխհատուցումը կատարվում է քիմիաթերապևտիկ 1 կուրսի համար 60.0 հազար դրամի, իսկ մեկ պացիենտի համար տարեկան 300,0 հազար դրամի չափով: Կազմակերպության միջոցներով գնված և պացիենտին տրամադրված քիմիապրեպարատների ծախսը մեկ կուրսի համար 60,0 հազար դրամը կամ տարեկան կտրվածքով 300,0 հազար դրամը գերազանցելու դեպքում փոխհատուցվում է պացիենտի կողմից: Հայաստանի Հանրապետության կառավարության 04.03.2004թ. թիվ 318-Ն Հավելված N 1-ում նշված սոցիալապես  անապահով ու առանձին (հատուկ) խմբերում չընդգրկված անձանց համար փոխհատուցումը կատարվում է քիմիաթերապևտիկ 1 կուրսի համար 30.0 հազար դրամի, իսկ մեկ պացիենտի համար տարեկան  150,0 հազար դրամի չափով: 
 
Ի դեպ, 2019 թվականի համար պետական բյուջեով ձեռք է բերվել թվով 14 անվանում չգրանցված, սակայն կենսականորեն անհրաժեշտ հակաուռուցքային դեղեր՝ մանկական քիմիաթերապիայի համար:
 
Ավելին` նոյեմբերի 12-ին Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ 2020 թվականից առողջապահության նախարարությունը գնելու է թանկարժեք թիրախային դեղորայք (քիմիական անվանումը՝ Տրաստուզումաբ, Trastuzumab) նոր հայտնաբերված I-III ստադիայի HER2 դրական կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար։
 
 
Հիմա ճառագայթային բուժման մասին` 2019 թվականի հուլիսից չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով պացիենտների համար ճառագայթային բուժումը ներխոռոչային սարքերով` TERAGAM ճառագայթային սարքով և ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով իրականացվում է պետական պատվերի շրջանակներում՝ ամբողջ բնակչության համար: 
 
Միաժամանակ, ընդլայնվել է նորագույն ու թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկում ընդգրկված 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով (այդ թվում VARIAN սարքով)  պետական պատվերի շրջանակներում  ճառագայթային բուժման իրավունք ունեցող շահառուների շրջանակը, որտեղ ներառված են`  ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք, բռնադատվածները, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները, մինչև 18 տարեկան երեխաները: 
 
Արդյունքում` 2019 թվականին պետական պատվերով ճառագայթային բուժում է ստացել ավելի քան 1200 մարդ:
Շարունակելի...
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play