ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ.ԱԻՆ


ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ.ԱԻՆ

  • 13-01-2020 13:18:48   | Հայաստան  |  Հասարակություն

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 
 
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 13:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
 
Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: 
 
Սյունիքի մարզում ձյուն է տեղում:
 
   Լարսի մասին
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
 
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 
Նոյյան տապան  -   Հասարակություն