ԼՀԿ ներկայացուցիչները հանդիպել են ոստիկանապետին


ԼՀԿ ներկայացուցիչները հանդիպել են ոստիկանապետին

  • 13-01-2020 13:59:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ազգային ժողովի  «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հունվարի 13-ին  տեղի է ունեցել  հանդիպում` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի  հետ։ 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոստիկանությունում իրականացվող փոփոխությունները, ինչպես նաև ապագա բարեփոխումներին վերաբերող օրակարգային մի շարք հարցեր: Արման Սարգսյանը հանդիպման ժամանակ  պատասխանել է խմբակցության պատգամավորների հարցերին։ 
 
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ՀՀ անվտանգության սեկտորի կառույցների ղեկավարների հետ հանդիպումները շարունակվելու են։  
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն