«Սպանվածների մասին տվյալները մինչ օրս հստակ չեն». Արման Եղոյան


«Սպանվածների մասին տվյալները մինչ օրս հստակ չեն». Արման Եղոյան

  • 13-01-2020 14:28:02   | Հայաստան  |  Հասարակություն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «30 տարի առաջ այս օրը՝ հունվարի 13-ին, Բաքվում սկիզբ առավ տեղի հայ բնակչության զանգվածային ջարդը, որը նաև Բաքվի հայության տեղահանման գործընթացի ավարտական փուլն էր։ Իրենց տները ստիպված լքեցին մոտ 200 000 հայեր, սպանվածների մասին տվյալները մինչ օրս հստակ չեն. ըստ տարբեր աղբյուրների խոսքը հարյուրից երեք հարյուր հոգու մասին է։
 
Այսօր Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեցինք այս ոճրագործության զոհերի հիշատակին»։
Նոյյան տապան  -   Հասարակություն