«Ալիևի այս քայլը պարզապես տանում է սահմանում լարվածության ուժեղացման». Կարեն Հովհաննիսյան


«Ալիևի այս քայլը պարզապես տանում է սահմանում լարվածության ուժեղացման». Կարեն Հովհաննիսյան

  • 13-01-2020 15:21:24   | Հայաստան  |  Քաղաքական

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հավաք է անցկացրել սահմանային զորամասերի հրամանատարական կազմի հետ: Մի շարք ընթացիկ հանձնարարակաների շարքում ինձ համար առանձնահատուկ աչքի ընկան մի շարք հանձնարարականներ, որոնք Հասանովի կողմից տրվել են Իլհամ Ալիևի անունից: Մի քանիսին անդրադառնամ:
 
     «Առաջինը, հրամայվում է բոլոր սահմանային զորամասերում այսուհետ կրակային պատրաստությունն անցկացնել մարտական զենքի գործածմամբ: Երկրորդ, սահմանային զորամասերի հրամանատարական կազմին, սերժանտական կազմին ընդգրկել տարբեր ուսումնական ծրագրերի մեջ, ընդհուպ արտասհաման գործուղելու համար: Երրորդ, հակառակորդի կողմից կրակի ռեժիմի խախտման դեպքում գործել տվյալ պահի կարևորությունից ելնելով և պատասխանել ըստ նպատակահարմարության, առանց նախապես կենտրոնական հրամանատարականից թույլտվության սպասելու»:
 
     Այս վերջինով, ըստ էության, թույլ է տրվում Ադրբեջանի շարքային զինվորին, ցանկացած պահի կրակել հայկական դիրքերի ուղղությամբ և գրանցել, որ իբրև թե պատասխանել է մեր կողմից արձակված կրակոցին...
 
     Ալիևի այս քայլը պարզապես տանում է սահմանում լարվածության ուժեղացման և սա ուղիղ կապ ունի իրենց երկրի ներքին քաղաքական կյանքի հետ»:
Նոյյան տապան  -   Քաղաքական