Արսեն Թորոսյանը որոշել է փակել իր մտքում եղած ծննդատները. պարոն վարչապետ բռնեք նախարարի ավերիչ ձեռքը. Ռուզան Ասատրյան


Արսեն Թորոսյանը որոշել է փակել իր մտքում եղած ծննդատները. պարոն վարչապետ բռնեք նախարարի ավերիչ ձեռքը. Ռուզան Ասատրյան

  • 13-01-2020 18:02:39   | Հայաստան  |  Հասարակություն

ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ, ԲՌՆԵՔ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՎԵՐԻՉ ՁԵՌՔԸ...
 
Փորձանք է առողջապահության ոչ ու բարով նախարար Արսեն Թորոսյանը. որոշել է փակել՝ Թալինի, Եղվարդի, Մասիսի, Վարդենիսի և իր մտքում եղած այլ վայրերի ծննդատները ևս, ըստ LIVE24.am կայքի տեղադրած լուրերի: Ինչ է, որոշել է գենոֆոնդի ,,քոքը կտրել,, նա պատկերացում ունի, թե որքան ժամանակ կտևի մինչև Գառնահովիտից ծննդկանը հասնի Աշտարակ...Պարոն վարչապետ սա նախարար չէ, նախարար, նշանակում է նախ և առաջ արարել, ստեղծել: Չկարծեք թե նորամուծություններին դեմ եմ, այո, շատ վատ բարքեր էին քարացել նաև ծննդատներում, առանց նորածնի հարազատներին կլպելու մանուկ չէր ծնվի, ուզում եք դանդաղ ազատվել այդ վիրուսից, ով է դեմ, դեմ եմ գործազրկությանն ու հատկապես ծննդատների փակելուն, քանզի ծնունդը ազգի շարունակականության խորհրդանիշ է, հարգանք ու խոնարհում պետք ունենալ, ֆինանսներ չկան, ստեղծեք աշխատատեղեր բաց անելով, ոչ թե եղածը քանդեք: Հայերեն եմ գրում, եթե հեռավոր գյուղերում դպրոց ու ծննդատուն է փակվում, գյուղը դատարկվում ու ծերանում է, ուրիշ ելք գտեք: Պատկերացնում եք որքան եք դժվարացնելու հղի ունեցող ընտանիքների վիճակը, մինչև շտաբ օգնությունները այդ լեռները բարձրանան, ժամեր կտևի, մտածեք այս մասին,,, իսկ եթե Ռազմիկ Աշոտովիչի վրա զայրացած, որոշել եք բոլոր ծննդատները փակել, սա արդեն ուրիշ բան է,,...
Ի դեպ Թորոսյանի կողմից ֆինանսազրկված Աչաջուրի ծննդատանը երեք երեխա է ծնվել, բժիշկերն այդ ծնունդներն ընդունել են Հիպոկրատի երդումով, շնորհակալություն նրանց, այստեղ է երևում ազգի դիմադրողականության ուժը:
Ինչ ասեմ...մնում է առաջվա նման տատմերներ պահել գյուղերում, դե ինչ սիրելի կանայք, դուք համոզված եմ այս դժվարությունից էլ դուրս կգաք...այսօրվանից որոնելով ձեր Տատմորը, առաջ Աստված:
 
գրող - հրապարակախոս 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն