2019-ին թողարկվել է 38 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018-ին. Վարչապետը ճշգրտված տվյալներ է հրապարակել


2019-ին թողարկվել է 38 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018-ին. Վարչապետը ճշգրտված տվյալներ է հրապարակել

  • 15-01-2020 14:52:08   | Հայաստան  |  Տնտեսություն

Ճշգրտված տվյալների համաձայն՝ 2019 թվականի ընթացքում Հայաստանում թողարկվել է 120 միլիոն 36 հազար 875 հատով կամ 38 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018-ին:
 
Արդյունքում՝ 2018 թվականի համեմատ արձանագրվել է 345 միլիարդ 413 միլիոն դրամի կամ 21.9 տոկոսով ավելի առեւտրաշրջանառություն:
 
Շնորհակալ եմ բոլոր այն քաղաքացիներին ովքեր պահանջում են ՀԴՄ կտրոն եւ բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր նույնիսկ առանց պահանջի տալիս են ՀԴՄ կտրոն:
 
ՀՀ վարչապետ
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն