«Կոշ» ՔԿՀ աշխատակիցներն ատամնաբուժական կլինիկայում մարիխուանայի նմանվող զանգվածներ են հայտնաբերել


«Կոշ» ՔԿՀ աշխատակիցներն ատամնաբուժական կլինիկայում մարիխուանայի նմանվող զանգվածներ են հայտնաբերել

  • 15-01-2020 19:28:58   | Հայաստան  |  Իրավունք

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները սանհանգույցում հայտնաբերել են փաթեթ, որի մեջ եղել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 3,52 և 3,40 գրամ քաշերով դեղնականաչավուն զանգվածներ։
 
«Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում,  Երևան քաղաքի ատամնաբուժական կլինիկա տեղափոխված ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գ․ Մ․-ն ցանկացել է օգտվել կլինիկայի սանհանգույցից։ Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից, ըստ սահմնված կարգի, սանհանգույցում նախապես իրականացվել է զննություն, և ջրթափ բաքի միջից հայտնաբերվել է պոլիէթիլենային ժապավենով պարուրված փաթեթ։ Անմիջապես ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, և դեպքի մասին ահազանգվել է ոստիկանություն։
 
Փաթեթի զննությամբ առանձնացված հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 3,52 և 3,40 գրամ քաշերով դեղնականաչավուն զանգվածներ։
 
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն»,- նշված է հաղորդագրության մեջ։
 
 ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին
Նոյյան տապան  -   Իրավունք