Հրայր Թովմասյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է ՍԴ շուրջ ստեղծված վիճակը


Հրայր Թովմասյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է ՍԴ շուրջ ստեղծված վիճակը

  • 15-01-2020 19:42:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր՝ 2020 թվականի հունվարի 15-ին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը տեսակապի միջոցով զրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյի և հանձնաժողովի այլ պաշտոնատար անձանց հետ:
 
Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել են Ջ. Բուքիքիոյի 2019 թվականի հոկտեմբերի 29-ի հայտարարությունից և «վաղ կենսաթոշակի մեխանիզմ» նախատեսող «Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի ընդունումից հետո Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձությունները: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն