Գերմանիայում ՀՀ դեսպանությունը Բեռլինում կազմակերպել է Սուրբծննդյան բարեգործական համերգ


Գերմանիայում ՀՀ դեսպանությունը Բեռլինում կազմակերպել է Սուրբծննդյան բարեգործական համերգ

  • 15-01-2020 19:51:13   | Գերմանիա  |  Մամլո հաղորդագրություն

 Բեռլինի Սուրբ Աննեն եկեղեցում ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ հունվարի 11-ին տեղի ունեցավ Սուրբծննդյան բարեգործական համերգ, որի ընթացքում ելույթ ունեցավ «Ars Musica» թյուրինգյան տղամարդկանց երգչախումբը՝ կատարելով հայկական և գերմանական հոգևոր ստեղծագործություններ, ինչպես նաև՝ գերմանաբնակ հայ երգիչ Արտակ Կիրակոսյանը:
 
Համերգից առաջ ներկաներին ողջունեց ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով իր խոսքում բարձր գնահատեց երգչախմբի գործունեությունը, մասնավորապես՝ դեռ 1988 թվականին երկրաշարժից տուժած գոտու բնակչությանը բարեգործական համերգների միջոցով ֆինանսական աջացության տրամադրումը, ինչպես նաև 2018թ. Գեղարքունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոցին վերականգնման աշխատանքներում աջակցությունը: Համերգն ավարտվեց Հայ Առաքելական եկեղեցու գերմանահայոց թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի աղոթքով:
 
Սուրբծննդյան բարեգործական համերգի ընթացքում հավաքված ողջ հասույթով երգչախումբը կշարունակի ծրագրեր իրականացնել Գյումրիում՝ ընթացիկ տարում Հայաստան կատարվելիք այցի շրջանակներում:
 
Համերգի ավարտից հետո երգչախումբը հյուրընկալվեց ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն