Երևանի 3-րդ մակարդակի ծննդօգնության կազմակերպությունները կցվել են մարզային հիմնարկներին


Երևանի 3-րդ մակարդակի ծննդօգնության կազմակերպությունները կցվել են մարզային հիմնարկներին

  • 15-01-2020 20:03:54   | Հայաստան  |  Հասարակություն

Մայրական և պերինատալ մահացության  ու հիվանդացության ցուցանիշների նվազեցման, մանկաբարձական բուժօգնության որակի բարձրացման, մազից կախված (կրիտիկական) և մայրական մահվան դեպքերի (case studies) քննարկումների, ինչպես նաև  մանկաբարձական տարածված ախտաբանությունների ու բարդությունների վարման ուղեցույցների շարունակական ուսուցման նպատակով` ՀՀ մայրաքաղաքի 3-րդ մակարդակի ծննդօգնության 6 բժշկական կազմակերպությունները, առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 24-ի No 3100 - Ա հրամանով, կցվել են մարզային ծննդօգնության հիմնարկներին: 
 
«Արդեն իսկ կազմվել է գիտելիքների  շարունակական բարձրացմանն ուղղված սեմինարների  ու քննարկումների, արտագնա  այցելությունների ու հանդիպումների ժամանակացույց:
 
Միաժամանակ, առաջիկայում ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» համապատաասխան ամբիոնը կազմակերպելու է մարզային այցեր` ուղղված բուժաշխատողների գիտելիքների, հմտությունների և ուսուցման գործընթացի կատարելագործմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 
 ՀՀ առողջապահության նախարարություն
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play