Հատուկ միջոցառում մայրաքաղաքում․ բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք
16-01-2020 12:41:10 | Հայաստան | Իրավունք
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողները հայտնաբերել ու տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել քրեական ենթամշակույթ կրող անձանց։
Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել և առգրավվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ և սառը զենքեր։
Հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված հետևողական ու արդյունավետ միջոցառումները ոստիկանության ամենօրյա գործառույթն են, ուստի ոստիկանությունը հետևողական է լինելու քրեածին բարքերը վերացնելու պայքարում՝ մշտապես իրականացնելով հատուկ միջոցառումներ, որոնք միտված են «քրեական ենթամշակույթի» սին ու շինծու հասկացությունները վերացնելուն։ Այս մասին նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրությունում: