Պուտինը հունվարի 16-ին կհանդիպի սահմանադրական փոփոխություններով զբաղվող աշխատանքային խմբի հետ
16-01-2020 12:57:54 | Ռուսաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Tert.am ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի սահմանադրական փոփոխությունների առաջարկները պատրաստող աշխատանքային խմբի անդամների հետ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն` հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Դաշնային խորհրդի սահմանադրական հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիշասը հստակեցրել է, որ առաջին աշխատանքային խորհրդակցությունը տեղի կունենա հունվարի 17-ին, իսկ այսօր տեղի կունենա հիմնադիր նիստը:
Աշխատանքային խմբում ներառված է 75 մարդ: Խմբի համանախագահներ են նշանակվել Անդրեյ Կլիշասը, Պետդումայի պետականաշինության և օրենսդրական հանձնաժողովի ղեկավար Պավել Կրաշենիննիկովը և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Թալիա Խաբրիևան, որը նաև Կառավարությանն առընթեր օրենսդրության և համեմատական իրավագիտության ինստիտուտի տնօրենն է: