Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված հուշամրցաշարը՝ ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի ներկայությամբ

16-01-2020 13:11:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ա1+ Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտին է մոտենում ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի հուշամրցաշարը:
 


Կայացած 7 տուրից հետո արցախցի շախմատիստ Հովիկ Հայրապետյանն ու վրացի հայտնի գրոսմայստեր Զուրաբ Ստուրուան 5-ական միավորով բաժանում են 1-2-րդ տեղերը: Նրանց հաջորդում են միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը, Վիկտոր Մատվիշենը և Պլատոն
Գալպերինը (երկուսն էլ Ուկրաինա), որոնք վաստակել են 4-ական միավոր և կիսում են 3-5-րդ տեղերը:
 
Ի դեպ, ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսին այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, որի ընթացքում նաև հետևել է հուշամրցաշարի խաղերին:
 
Այսօր կայանալիք նախավերջին 8-րդ տուրում Հովիկ Հայրապետյանը սևերով կհանդիպի Պլատոն Գալպերինի հետ: Զուրաբ Ստուրուան նույն խաղաքարերով կմրցի Արթուր Դավթյանի հետ:
 
Հիշեցնենք, որ հուշամրցաշարին մասնակցում են 10 շախմատիստ: Վերջին, 9-րդ տուրի  հանդիպումները տեղի կունենան վաղը, հունվարի 17-ին:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 333 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար