Էրդողանի գլխավոր խորհրդականն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը


Էրդողանի գլխավոր խորհրդականն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

  • 16-01-2020 13:37:37   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Tert.am  Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմական Մարաշ) քաղաքում անցկացվել է «Հայկական հարցը և դրա պատմական հետին պլանը» խորագրով գիտաժողով, որն ուղղված է եղել Հայոց ցեղասպանության ժխտմանը: Այս մասին տեղեկացնում է sabah.com կայքը:
 
Գիտաժողովում ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական, Թուրքիայի Անվտանգության և արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ Սեյիթ Սերթչելիքը:
 
Խորհրդականը նշել է, որ «1915 թվականի դեպքերը տեղահանություն էին», և իր խոսքերը հիմնավորել է Թուրքիայի ժխտողական թեզերով` մասնավորապես նշելով, որ արխիվային փաստաթղթերն «ապացուցում» են իր խոսքերը:
 
Սերթչելիքը նշել է, որ ռուսական արխիվներում ինքն ուսումնասիրել է 1 միլիոնից ավելի փաստաթուղթ: Նրա խոսքով` 19-րդ դարում Օսմանյան կայսրությունում ծառայած ռուս դիվանագետներն իրենց գրվածքներում նշել են, որ «հայերն ապստամբությունների ժամանակ իրենց կորուստների թվին միշտ մեկ զրո են ավելացրել»:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը