Ակցիան ավարտվեց, նրանք հեռացան՝ ակցիայի վայրը թողնելով ծխախոտի թափոնների տպավորիչ քանակի տակ. Վարչապետը՝ մսավաճառների ակցիայի մասին


Ակցիան ավարտվեց, նրանք հեռացան՝ ակցիայի վայրը թողնելով ծխախոտի թափոնների տպավորիչ քանակի տակ. Վարչապետը՝ մսավաճառների ակցիայի մասին

  • 16-01-2020 14:25:19   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան անդրադառնալով այսօր կառավարության շենքի առջև մսավաճառների կիրականացրած բողոքի ակցիային՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
 
«Այսօր մսավաճառները ակցիա էին անում կառավարության դիմաց: Հենց այն վայրում, որտեղ մեծ աղբաման կա տեղադրված:
 
Ակցիան ավարտվեց, նրանք հեռացան՝ ակցիայի վայրը թողնելով ծխախոտի թափոնների տպավորիչ քանակի տակ:
 
Ու մեր սիրելի մսավաճառները պահանջում են, որ քաղաքացիներին իրենց կողմից միս վաճառելու սանիտարական, սննդի անվտանգության եւ այլ պայմանները չխստացնենք»:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play