Վլադիմիր Պուտինի համար ընդունելի չէ որևէ նախկին նախագահի անփառունակ հեռացում. Սուրեն Սարգսյան

16-01-2020 14:24:44   | Ռուսաստան  |  Քաղաքական
Պուտինն ուղնուծուծով «государственник» է:
 


Իր համար ընդու
նելի չէ որևէ նախկին նախագահի անփառունակ հեռացում, քանի որ դա վնասում է հենց նախագահի ինստիտուտին հեղինակությանը: Չի կարող այդ ինստիտուտի «կրողը» ցկյանս չկրել համապատասխան ատրիբուտներն ու իրավունքները: Մեդվեդևը եղել է ՌԴ 3-րդ նախագահ: Անկախ քաղաքական պայմանավորվածություններից և իրողություններից: ԱԱԽ ղեկավարի տեղակալի պաշտոնը, այլ խնդիրներից զատ, նաև լուծում է նրա կշռի և գնահատանքի հարցը:
Ի դեպ, այս առումով նաև Ջորջ Բուշն է ասում, որ «նախկին նախագահի կողմից իր իրավահաջորդների քննադատությունը չի ծառայում նախագահի ինստիտուտի և պետության շահերին»: Պուտինը իր իրավանախորդներին երբեք սխալ չի հանել: Գործով` միգուցե, խոսքով` երբեք:
 
Միջազգայնագետ
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 512 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար