Վլադիմիր Պուտինի համար ընդունելի չէ որևէ նախկին նախագահի անփառունակ հեռացում. Սուրեն Սարգսյան


Վլադիմիր Պուտինի համար ընդունելի չէ որևէ նախկին նախագահի անփառունակ հեռացում. Սուրեն Սարգսյան

  • 16-01-2020 14:24:44   | Ռուսաստան  |  Քաղաքական

Պուտինն ուղնուծուծով «государственник» է:
 
Իր համար ընդունելի չէ որևէ նախկին նախագահի անփառունակ հեռացում, քանի որ դա վնասում է հենց նախագահի ինստիտուտին հեղինակությանը: Չի կարող այդ ինստիտուտի «կրողը» ցկյանս չկրել համապատասխան ատրիբուտներն ու իրավունքները: Մեդվեդևը եղել է ՌԴ 3-րդ նախագահ: Անկախ քաղաքական պայմանավորվածություններից և իրողություններից: ԱԱԽ ղեկավարի տեղակալի պաշտոնը, այլ խնդիրներից զատ, նաև լուծում է նրա կշռի և գնահատանքի հարցը:
Ի դեպ, այս առումով նաև Ջորջ Բուշն է ասում, որ «նախկին նախագահի կողմից իր իրավահաջորդների քննադատությունը չի ծառայում նախագահի ինստիտուտի և պետության շահերին»: Պուտինը իր իրավանախորդներին երբեք սխալ չի հանել: Գործով` միգուցե, խոսքով` երբեք:
 
Միջազգայնագետ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական