Մենք որևէ բուժհաստատություն չենք փակում, խնդրում եմ փակում բառը չօգտագործել. Արսեն Թորոսյանը՝ ծննդատների մասին


Մենք որևէ բուժհաստատություն չենք փակում, խնդրում եմ փակում բառը չօգտագործել. Արսեն Թորոսյանը՝ ծննդատների մասին

  • 16-01-2020 15:21:54   | Հայաստան  |  Հասարակություն



«Մենք որևէ բուժհաստատություն չենք փակում, խնդրում եմ փակում բառը չօգտագործել»,- հունվարի 16-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հորդորեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 
 
Անդրադառնալով Հայաստանի մի շարք մարզերում որոշ բուժհաստատությունների կողմից ծննդօգնության ծառայություններն այսուհետ չֆինանսավորելու նախարարության աղմկահարույց որոշմանը՝ Ա. Թորոսյանը նշեց, որ բոլոր բուժհաստատությունների մասով պարզաբանումներ տրվել են, իսկ Եղվարդի ծննդատան մասով նոր գործընթացներ կսկսվեն: 
 
«Վերջին օրերի քննարկումների արդյունքում Եղվարդի ծննդատան մասով հավանաբար նորից պրոցես կիրականացվի, այսինքն՝ նրանք նորից կդիմեն պետական պատվերի տեղադրման համար, քանի որ ամենամոտ թիվն ունեն մեր սահմանած մինիմալ չափանիշին, և մեր մասնագետները նորից տեղում այցելելով, եթե համոզվեն, որ մնացած բոլոր պայմանները այսինքն՝ բացի թվայինից, կադրային, սարքավորումների և շենքային, բավարարում են, ապա հանրավոր է ևս մեկ տարվա անցումային շրջան տրվի թվին հասնելու համար»,- ընդգծեց նախարարը: 
 
Նրա խոսքերով՝ ծննդօգնության ծառայության լուծարման պատճառով այս պահին կրճատված աշխատողներ չկան: 
 
«Կարող եմ ասել, որ այս բուժհաստատություններում ծննդօրգնության ծառայության վրա աշխատող աշխատակիցների մի մասը համատեղությամբ նույն հաստատությունում այլ ծառայություններ է մատուցում, և մենք պատրաստ ենք այն բուժաշխատողների հետ, որոնք որ չեն կարող այլ ծառայություններ մատուցել, քննարկել այլ բուժհաստատություններում աշխատանքի տեղավորման հարցը»,- փաստեց Ա. Թորոսյանը: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն