Աղբահանության և աղբի վերամշակման խնդիրներին պետք է տրվեն համակարգային լուծումներ

16-01-2020 18:12:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը հանդիպում է ունեցել  աղբ վերամշակող ընկերությունների և աղբահանության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև շահագրգիռ պետական կառույցների աշխատակիցներ։
 
Ավագ Ավանեսյանը տեղեկացրել է ներկաներին, որ հանդիպման նպատակն է հավաքագրել աղբի վերամշակմանն առնչվող հիմնական խնդիրները և քննարկել դրանց արդյունավետ լուծման հնարավորությունները։
 
Էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպման մասնակիցներին առաջարկել է մանրամասն ներկայացնել ոլորտի և կոնկրետ իրենց աշխատանքում առաջացող խնդիրները, նաև խնդրել է նշել, թե ի՞նչ կարգավորումներ են անհրաժեշտ կառավարության կողմից՝ արդյունավետ կազմակերպելու հանրապետության ողջ տարածքում գոյացող աղբի հավաքագրումը, տեսակավորումը և վերամշակումը։ 
 
Բազմաթիվ խնդիրների շարքում հանդիպման մասնակիցները նշել են ոլորտի օրենսդրական կարգավորումների, միասնական տեղեկատվական հարթակի ստեղծման,  բնակչության շրջանում աղբահանության մշակույթի, հանրապետության ողջ տարածքում ենթակառուցվածքների ձևավորման, աղբ վերամշակող ընկերությունների գործունեության խթանման անհրաժեշտությունը։ Հանդիպման մասնակիցները հատուկ շեշտել են, որ համակարգային լուծումներ են անհրաժեշտ ոլորտի խնդիրների ամբողջ շղթայի համար։   
 
Շնորհակալություն հայտնելով խնդիրների շահագրգիռ ներկայացման և մտքերի փոխանակման համար, Ավագ Ավանեսյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ ներկայացված խնդիրները կխմբավորվեն, կձևակերպվեն հիմնական թեմաները, որոնց մասով առաջիկայում կկազմակերպվեն առանձին քննարկումներ։ 
 
հնարավորությունները։   Էկոնոմիկայի
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 584 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար