Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորել. ՀՀ ՊՆ


Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորել. ՀՀ ՊՆ

  • 16-01-2020 18:24:41   | Տավուշի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել
Հունվարի 15-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը (Տավուշի ԶԿ): Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
 
Զինծառայողը տեղափոխվել է Երևանի ԿԿԶՀ, առողջական վիճակը գնահատվում է ծանր: Կատարվում է քննություն:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն