Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին. վարչապետի աշխատակազմը հաստատել է լուրը


Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին. վարչապետի աշխատակազմը հաստատել է լուրը

  • 17-01-2020 13:00:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին  Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակ հղելու լուրը:
 
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից նշեցին, որ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:
 
Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը նամակ է հղել ՀՀ վարչապետին և պատրաստակամություն է հայտնել մասնակցել Հոկտեմբերի 27-ի անջատված մասով  գործի քննությանը, որը վերաբացելու մասին որոշում կա:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը